Փարիզում հունիսի 3-ին մերձավորարևելյան կարգավորման հարցերով տեղի ունենալիք նախարարական համաժողովը պետք է ուղիղ երկխոսության հիմքեր դնի Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների միջև, ասված է Ելիսեյան պալատի հինգշաբթի օրը տարածված հայտարարությունում:
Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի նախագահությամբ, իսկ Օլանդը ելույթ կունենա բացման ժամանակ:











































