Ամերիկյան ուժային կառույցները վախենում են Դոնալդ Թրամփին տեղեկացնել ազգային անվտանգության հարցերի մասին, քանի որ կարծում են, որ գաղտնիքները կարտահոսեն մամուլ: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը` հղում կատարելով ութ բարձրաստիճան անանուն աղբյուրների:
Թրամփը հայտնի է իր բազմաթիվ հայտարարություննեով և հարցազրույցների անկեղծությամբ, ինչպես նաև արտաքին քաղաքականությունում փորձի պակասով:
«Մարդիկ շատ են նյարդայնանում»,- հայտարարել է բարձրաստիճան աղբյուրներից մեկը: Չնայած այն բանին, որ Թրամփը առաջացնում է հատուկ ծառայությունների մտավախությունը, նրանք կատարում են իրենց պարտականությունները և տեղեկացնում են նրան ազգային գաղտնիքների մասին, ինչպես ընդունված է արձանագրությունում:










































