Ամենաոճային միապետների վարկանշային աղյուսակի առաջատարը Դանիայի արքայադուստ Մերին է: Այս մասին հաղորդում է spletnik-ը` վկայակոչելով հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների 68 %-ի կարծիքով` նա ամենաոճային արքայադուստրն է:
Երկրորդ տեղում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն է` 67 %: Երրորդ հորիզոնականում Հորդանանի թագուհի Ռանիան է` 61 %:
Վարկանշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է հայտնվել արքայադուստր Լետիցիան, ում հետևում է Շվեդիայի արքայադուստր Մադլենը, իշխանուհի Շարլեն: Մադլենի ավագ քույրը` արքայադուստր Վիկտորյան զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:
Տասնյակը փակել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Զարա Ֆիլիպսը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման և Նորվեգիայի արքայադուստր Մետտե-Մարիթը:
Դանիայի արքայադուստր Մերի

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն

Հորդանանի թագուհի Ռանիա

Լետիցիա արքայադուստր

Շվեդիայի արքայադուստր Մադլեն

Մոնակոյի արքայադուստր Շարլեն

Շվեդիայի արքայադուստր Վիկտորյա

Զառա Ֆիլիպս

Նորվեգիայի արքայադուստր Մետտե-Մարիթ

Նիդեռլանդների թագուհի Մաքսիմա










































