Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«ԲՀԿ-ական ավագանի Սամվել Շառոյանը «քցել է» $5.5 հազար ու մորս մահվան պատճառ դարձել» (տեսանյութ)

«ԲՀԿ-ական ավագանի Սամվել Շառոյանը մեզ «քցել է» $5.5 հազար ու մորս մահվան պատճառ դարձել»

Երեկ «Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմած քաղաքացի Գևորգ Թումասյանը պնդում է, որ Երևանի ԲՀԿ-ական ավագանի, նախկինում Ներքին Չարբախի լիազոր ներկայացուցիչ Սամվել Շառոյանը 2005 թվականին իր մորից 6000 դոլար գումար է վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել: Վերադարձրել է միայն 440 դոլարը: Ըստ նրա` դատարանի վճռից հետո գումարված բանկային տոկոսներով Շառոյանն այժմ արդեն պարտք է մոտ 8-9 հազար դոլար:

Քաղաքացին պատմեց, որ 2005թ. փորձել են գնել նախկին թռչնանոցը` հետագայում այն տուն դարձնելու նպատակով: «Տարիներ շարունակ գումար էինք հավաքում, Սամվել Շառոյանը, ով Ներքին Չարբախի լիազոր ներկայացուցիչն էր, մորս առաջարկեց գնել թռչնանոցը փոքրիկ հողակտորով, սակայն այն կադաստրային գրանցում չուներ, պայմանավորվել են իրար հետ, պարտավորագիր են ստորագրել, իսկ 2 ամիս անց Շառոյանն ասաց, չի ստացվում, չի կարողացել դասավորել փաստաթղթերը, բայց գումարն էլ ծախսել է, և մայրս պետք է համբերի, որ գումարը հավաքի, հետ տա: Շառոյանը համաձայնել է տոկոսներ վճարել գումարի համար, սակայն վերադարձրել է միայն 440 դոլարը: 2009 թվականին պարտավորագիր է գրել վերադարձնել 10 մլն գումարը, բայց մի քանի օրվա ընթացքում նրանք իրենց պատկանող տունը նվիրաբերել էին ուրիշի»,- ասաց քաղաքացին:

Երբ դատարանը վճռեց, որ ԲՀԿ-ական ավագանին պետք է վերադարձնի գումարը, նա իր տունն ու ունեցվածքը մի քանի օրում նվիրեց այլ անձի` փաստացի դառնալով ունեզուրկ և անօթևան: Սամվել Շառոյանը դիմել է ոստիկանություն` Գևորգ Թումասյանի մորը` Ոսկեհատ Ավետիսյանին, մեղադրելով վաշխառության մեջ. «Սակայն մայրս որևէ տոկոսի գումար նրանից չէր ստացել»:

Գ. Թումասյանի խոսքերով` գումարի շուրջ երկարատև քաշքշուկի հետևանքով մայրը կաթված է ստացել և 2.5 տարի անց մահացել: «Այդքան անհանգստություններից հետո մայրս ինսուլտ ստացավ և պառկեց: 2.5 տարի առանց խոսքի, առանց շարժվելու հնարավորության պառկած է եղել: Այդպես էլ մահացավ»,- պատմեց Թումասյանը:

«Այդքանից հետո, մարդը, որ խաբել է մի կնոջ, հանդիսացել է նրա մահվան պատճառը, մարդը, ով խաբում է մարդկանց, ընտրվում է ավագանի ԲՀԿ-ի կողմից, երևի պետք չի, որ ԲՀԿ-ի նման կուսակցության կողմից նա լինի»,- ասաց Թումասյանը` հավելելով. «Ինչպես իրենք են ներկայացնում, ոչինչ չունեն, բացի իրենց հագած շորերից: Նա դուրս է եկել տան գրանցումից, չնայած փաստացի տիրապետում է այդ տունը»:

Գ. Թումասյանը ԲՀԿ-ական ավագանու հետ իր խնդրով օրերս դիմել է ԲՀԿ, այնտեղից պատասխանել են` կամ դիմեք ոստիկանություն, կամ դատարան: Քաղաքացին ասաց, որ կդիմի դատարան` խարդախության մեղադրանքով:
Ի դեպ, Գ. Թումասյանի խոսքերով` Սամվել Շառոյանը մինչև 2008 թվականը եղել է ՀՀԿ-ական, իսկ Ներքին Չարբախի լիազոր ներկայացուցչի պաշտոնից ազատվելուց հետո դարձել է ԲՀԿ-ական:

«Տենց բան չկա, ստախոսի մեկն ա»,- իր ունեցած պարտքի վերաբերյալ «Ժամանակի» հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական ավագանի Սամվել Շառոյանը, երբ փորձեցինք նրան ևս հրավիրել խմբագրություն: «Ասելու բան չունեմ: Տվել ա դատարան, լավ ա արել, թող դատավորն էդ հարցերը լուծի: Ես հարգանքով մարդ եմ, ինձ ամբողջ Չարբախն ա գնահատում: Իրանք տոկոսով փող են տալիս` 10-15 տոկոսով: Ես իրա փողերը լրիվ հետ եմ տվել: Շատ մարդիկ դատավճիռ ունեն, որ էսինչ մարդը իրանց պարտք ա»: Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ ինքը գույքը ուրիշի է տվել: «Հա, չունեմ, ես իմ գույքը ում կտամ, ում ինչ գործն ա»: Մեր հարցին, թե ստացվում է, որ Դուք ունեզուրկ եք, տուն չունեք, ԲՀԿ-ական ավագանին պատասխանեց. «Հա, հա, ես իմ անունով ոչինչ չունեմ»: Չե՞ք կարող տալ գումարը հարցին ի պատասխան ասաց. «Խի պիտի տամ, եթե խաբեբա ա, էս ա, էն ա: Ես իրենից ինչ որ վերցրել եմ, տվել եմ: Ես նենց մարդ եմ, որ 4 անգամ ընտրվել եմ ավագանի, ամբողջ Չարբախի բնակչությունն իմ արևով երդվում ա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում