Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո 2016-ում Ֆրանսիայի հավաքականի հնարավորությունների, ինչպես նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ծրագրերի մասին:
«Մենք մեզ վստահ ենք զգում: Ֆրանսիայի հավաքականի ուժն իր երկրպագուներն են: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք հանդես գալ սեփական երկրպագուների առջև: Լիահույս ենք, որ կկարողանանք ուրախացնել նրանց», – ասել է Պոգբան և շարունակել. «Դիդյե Դեշամն իր փորձով օգնում է մեզ: Նրան չեն անհանգստացնում այն հանգամանքները, որոնք չեն վերաբերում ֆուտբոլին», – եզրափակել է ֆրանսիացին:







































