Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը փոխում է ակումբային գրանցումը։ Գերմանացի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու «Մանչեսթեր Սիթի»-ում՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
«Շատ երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի»։ Երբ իմացա այս ակումբի՝ իմ ծառայություններով հետաքրքրված լինելու մասին, սրտիս թելադրանքով այստեղ տեղափոխվեցի։ Ակումբին ու երկրպագուներին շնորհակալություն եմ հայտնում Դորտմունդում անցկացրած տարիների համար։
Հիմա կա նոր մարտահրավեր։ Ցանկանում եմ մեծ նվաճումների հասնել «Սիթի»-ի կազմում։ Անհամբեր սպասում եմ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մեկնարկին։ Շոյված եմ, որ ակումբի առաջին նորեկն եմ ամառային նտրանսֆերային պատուհանի ժամանակ»,- նշել է Գյունդողանը։
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 25 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։











































