Monday, 22 06 2026
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Ո՞վ է նախապատրաստելու մեր զինվորների հաջողությունը

Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը Հայաստանում լայն քաղաքական ուշադրության գրեթե չի արժանացել: Մեծ հաշվով, դրանում չկային այնպիսի ձևակերպումներ, որ ուշադրություն գրավեին, առավել ևս այն դեպքում, երբ Հայաստանում ներքին ուշադրություն գրավող բազմաթիվ աղմկոտ հարցեր են առաջացել վերջին շաբաթների ընթացքում: Այդ ֆոնին, համանախագահների հիմնականում կրկնվող հայտարարությունն իսկապես հետաքրքիր չէ:

Բանն այն է, սակայն, որ Հայաստանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է ընդհանրապես դարձել քաղաքական տեսանկյունից անհետաքրքիր: Դրա հանդեպ ուշադրություն կարծես թե չկա: Նաև չկան, իհարկե, որևէ արտառոց զարգացումներ, ասենք` բանակցային նոր առաջարկներ կամ պարտադրանք միջնորդներից: Բայց այստեղ է նաև որոշակի «մեթոդաբանական» սխալը, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության ձևավորման մեխանիզմում թույլ է տրվում քաղաքական, հասարակական մակարդակով: Այդ ուշադրությունը պայմանավորվել է արտաքին գործոններով կամ ազդակներով, այսինքն` պետք է լինի մի ինչ-որ հայտարարություն, հանդիպում, աղմկոտ տեղեկատվություն, որ հասարակական-քաղաքական ուշադրությունն ուղղվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Երբ այդ ամենը չկա, Հայաստանում նաև չկա ուշադրություն այդ գործընթացին, չկա քննարկում, այն օրակարգային հարց չէ:

Ի՞նչն է այս «մեթոդաբանության» մեջ սխալ: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ինքնին բավական լայն հասկացություն է, և այն, ընդ որում, իր բնույթով վաղուց արդեն շատ ավելի լայն գործընթաց է, քան այն, ինչ հասկացվում է զուտ ղարաբաղյան հակամարտություն անվան տակ: Այս անվանումը արդեն ավելի շատ իներցիոն կամ կարծրատիպային, սահմանափակ պատկերացման բնույթ ունի, քան իրապես արտացոլում է իրերի վիճակը այդ հարցում: Ղարաբաղյան կարգավորման գործընթաց ասվածը ներառում է տարածաշրջանային լայն զարգացումներ, որոնցում Հայաստանը բավական հեռու է որոշող դերակատարումից: Ավելին` Հայաստանը նույնիսկ կարող է ունենալ ինֆորմացիոն խնդիրներ, պարզ, տարրական տեղեկացվածության խնդիր, թե օրինակ` ինչ սցենարներ ու պատկերացումներ են առկա Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, կամ Լոնդոնում, Թեհրանում, Թել-Ավիվում, Անկարայում, մի խոսքով` բոլոր այն կենտրոններում, որտեղ այս կամ այն կերպ տիրապետում են իրադարձությունների զարգացման վրա որևէ կերպ ավելի ազդելու հնարավորությունների, քան Հայաստանը:

Ահա այս պայմաններում, իհարկե, չափազանց արխայիկ է այն մոտեցումը, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց կոչվող երևույթի հանդեպ Հայաստանի հասարակական-քաղաքական վերաբերմունքը և ուշադրությունը ձևավորվում է արտաքին ազդակների կամ ակտերի հիման վրա, կամ այլ կերպ ասած՝ ձևավորվում է պոստֆակտում: Եթե լինում է ինչ-որ բան, Հայաստանում լինում է արձագանք՝ որակը, բնույթը տվյալ պահին էական չեն: Եթե որևէ բան չի լինում, Հայաստանում ոչ մի արձագանք, ոչ մի քննարկում, ոչ մի դիսկուրս այս հարցում չկա: Դա ստեղծում է մի վիճակ, երբ Հայաստանը ստիպված է անընդհատ լինել իրադարձությունների հետևից գնացողի դերում, ընդ որում` կուրորեն գնացողի, որովհետև պարզ չէ, հայտնի չէ, թե ով ինչ է նախատեսել հաջորդ քայլի համար:

Հետևաբար` իրավիճակի պարբերական, շարունակական, անընդհատ քննարկումը թե հանրային բաց, հրապարակային, և թե նեղ մասնագիտական-փորձագիտական մակարդակում Հայաստանի համար պետք է լինի ամենօրյա աշխատանք, որովհետև կապ չունի, օրինակ, թե ինչ են հայտարարել Օբաման, Պուտինը և Օլանդը՝ նրանք կարող է նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ են հայտարարել, երբ և որտեղ. կարևոր է, թե Օբաման, Պուտինն ու Օլանդը, ինչպես նաև այլ առաջնորդներ ինչ են քննարկում Սիրիայի և Թուրքիայի հարցով, Իրանի հարցով: Իսկ քանի որ Հայաստանը օբյեկտիվորեն չունի այդ քննարկումներից լավատեղյակ լինելու հնարավորություն, պետք է օգտագործի որոշակի զարգացումներ ու սցենարներ, հնարավորինս շատ սցենարներ քննարկելու հնարավորությունը, հնարավորինս շատ տարբերակներ դիտարկելու հնարավորությունը` հնարավոր վտանգները քիչ թե շատ ճշգրտորեն հաշվարկելու համար: Իսկ դա առանց լայն քննարկումների հնարավոր չէ: Քննարկումներ, դիսկուրս Հայաստանում չկա, Հայաստանում չեն գեներացվում մտքեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ դրա լայն իմաստով:

Մինչդեռ եթե շուրջը տեղի ունեցող գործընթացներում կատարվում են արագ փոփոխություններ, ապա դա հրամայական է դարձնում նաև ղարաբաղյան խնդրի հանդեպ մեր հանրային վերաբերմունքը փոխել: Եվ անգամ, անկախ փոխելուց, արխայիկ վերաբերմունքը երբեք չի կարող լինել արդարացված և հիմնավորված` անկախ, թե ինչ վիճակում է խնդիրը նեղ ու լայն իմաստով և անկախ, թե ինչպիսին են տրամադրությունները գերտերությունների մոտ: Եթե Հայաստանում լիներ պետական քաղաքականության հեռանկարներով և ազգային շահով իրապես մտահոգ իշխանական համակարգ, ապա իրավիճակը, ղարաբաղյան խնդրի ընկալման ներքին մեթոդոլոգիան և պատկերը փոխելու առաջին շահագրգռված կողմը պետք է լիներ հենց իշխանությունը:

Իշխանությանը դա անհրաժեշտ է թե ընդհանրապես արտաքին ճկունության համար, և թե ընդհանրապես մտագաղափարական պաշարի, որ պետք է համալրել թե համակիրների, թե առավել ևս ընդդիմադիր սեգմենտների մոտ առկա ռեսուրսի շնորհիվ: Իսկ դրա ճանապարհը ներքին դիսկուրսն է, ներքին բանավեճը և քննարկումները` անկախ արտաքին ազդակներից կամ զարգացումներից: Բայց իշխանությունը չի գնում դրան, չի խրախուսում այդ ուղղությամբ հանրային նախաձեռնությունները, որովհետև գլխավոր խնդիրը իշխանությունն է, ոչ թե պետությունը:

Մինչդեռ ներկայումս կարծես թե կարևորագույն խնդիր է դառնում տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը, որը գեներացնողներից ամենաակտիվներից մեկը հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից կոչվող պետությունն է, որ զինում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանում կա՞ն այս մասին քննարկումներ, կա՞ն հավանական տարբերակներ, թե ինչ պետք է անի Հայաստանը նախ պատերազմը կանխելու համար՝ իրենից հասանելիքն իհարկե, իր ուժերի չափով իհարկե, և կամ` ինչ պետք է անել ու ինչպես պետք է անել, եթե պատերազմ լինում է, որոնք են մեր ռեսուրսները, և այլն: Այդ հարցերը Հայաստանում հնչում են առավելապես ընդդիմադիր հռետորաբանության պաթոսի մակարդակով, մինչդեռ հարկավոր է դրանք վերածել շարունակական դիսկուրսի, օրակարգային քննարկման: Այդ գործընթացը պետք է լինի Հայաստանի մարտունակության կարևոր մասը, որովհետև ժամանակակից պատերազմները հստակ սահմաններ չունեն թե ժամանակային, թե մասնակցային-ներկայացուցչական իմաստով, և միայն զինվորները չէ, որ պատերազմի ժամանակահատվածում ապահովելու են հաջողությունը: Ավելին` զինվորների հաջողությունը պետք է նախապատրաստեն հասարակությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում