Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան կտրվի բողոքի նոտա:
Պատճառ Գերմանիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն է՝ չնայած Թուրքիայի բազմաթիվ զգուշացումներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին:









































