Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը փոխում է ակումբային գրանցումը։
Գերմանացի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու «Մանչեսթեր Սիթի»-ում՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
Այսպիսով՝ նոր մրցաշրջանից առաջ դորտմունդյան ակումբը զրկվեց երկրորդ առանցքային ֆուտբոլիստից։ Մինչ այս «Բավարիա» էր տեղափոխվել կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը։
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 25 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։











































