Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը, ում երդմնակալության արարողությունը վերջերս է տեղի ունեցել, հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Պաղեստինի վարչակազմի իր աղբյուրներին:
Չի հաղորդվում, թե որն է եղել վարչապետի հրաժարականի պատճառը, և արդյո՞ք այն ընդունել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:
Պաղեստինի նոր կառավարությունը` Ռամի Համդալլահի գլխավորությամբ, հունիսի 6-ին է երդում տվել:
Ավելի վաղ Համդալլահը հաղորդել էր, որ իր գնահատմամբ՝ իր ձևավորած կաբինետը կաշխատի մինչև օգոստոսի 14-ը, քանի դեռ ՖԱԹՀ շարժումից Մահմուդ Աբասի կողմնակիցները չեն պայմանավորվել ՀԱՄԱՍ-ի հետ նոր ընտրություններ անցկացնելու մասին:










































