Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ զայրանում է, երբ Արևմուտքի երկրները քննարկում են Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հնարավոր հանումը։ Այս մասին նա ասել է Bild-ի հետ հարցազրույցում։
Ուկրաինացի զինծառայողի խոսքով՝ Ռուսաստանի վրա պետք է ցուցաբերել «զանգվածային տնտեսական և քաղաքական ճնշում», և սահմանափակող միջոցառումները պետք է ուժեղացվեն։
«Ինձ կատաղեցնում է, որ Ուկրաինայում զինվորներ են զոհվում, իսկ այդ օրը Գերմանիայում արդեն քննարկվում է պատժամիջոցների մեղմացումը»,- հայտարարել է նա։
Սավչենկոն կարծիք է հայտնել, որ նոր տարածաշրջաններ ու երկրներ զավթելու Մոսկվայի ծարավը երբեք չի բավարարվի։
Մայիսի 27-ին Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել էր, որ Բեռլինը հնարավոր է համարում հակառուսական պատժամիջոցների փուլային հանումը։









































