Monday, 15 06 2026
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը

Միքայելյանի անվան հիվանդանոցում 28-ամյա երիտասարդ է մահացել. հարազատները բժիշկներին են մեղադրում

Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հավաքվածները հաստատել են, որ եկել են այն բանի համար, որ այսօր՝ ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից մահացած վիճակում նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր:

Հարազատները արդարացիորեն բարձրաձայնում են, որ կյանքում ոչ մի առողջական խնդիրներ չունեցող ու երբևիցե բժիշկների ձեռքը չընկած Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն:

Անհրաժեշտ բոլոր մուծումները կատարել են, որը անցնում է 1միլիոն 500 հազար դրամի սահմանը և սպասել են, որ բժիշկների ճիշտ աշխատանքի արդյունքում երիտասարդը օրեր անց դուրս կգրվի հիվանդանոցից:

Բուժող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, ով անձամբ է վիրահատել Մերուժանին, որից հետո երիտասարդը գտնվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հարազատները, այդ թվում նաև հայրը` Սիմակը, քույրը՝ Գեղեցիկը, քեռիները, տեսել են երիտասարդին, ու նա գոհ է եղել վիճակից, սակայն նա բժիշկներին ասել է, որ քթի անցքերում (շլանգները) կատետրը անհանգստացնում է իրեն, ու խնդրել է բժշիկներին տեղեկացնել, որ հանեն, սակայն այնտեղ հարազատներին բաժնի վարիչը պատասխանել է, որ նա պայքարում է մահվան դեմ, ու 1000 դրամը տվեք, մտե՛ք, տեսե՛ք:

Երիտասարդն իր ձեռքով գրավոր խնդրել է բժիշկներին անջատել խողովակները, քանի որ չի կարողանում շնչել: Երբ արդեն Մերուժանը մահացել է, բժիշները վախեցել են հաշվեհարդարից ու մեծ թվով ոստիկաններ են կանչել հիվանդանոց, քանի որ տեղեկացել էին, որ հարազատները գալիս են հիվանդանոց: Այս պահին Հանրապետական դատա-բժշկական կենտրոնից պատասխանել են, որ դիահերձման պատասխանները կստանան 20 օրից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փորձել է ճշտել՝ արդյոք փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնում տեղյակ են, թե՝ ոչ, և չի բացառվում, որ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր պատրաստվեն, սակայն չկա երաշխիք, որ գործը չի կոծկվի ու բժիշկների ուսերին Գաբրիել հրեշտակի թիկնոցը չեն փռի, և բժիշկներն էլ կարդարանան, թե իրենք, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարել են Մերուժանի համար:

Հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են նաև, որ 1 միլիոնից ավել գումարը վճարելուց հետո իրենք ստացել են միայն 291 հազար դրամի վճարման անդորագիր, իսկ մնացած գումարը բժիկների գրպաններում են, սակայն դա նրանց այդքան չի հետաքրքում, ինչքան այն, որ մեղավորները պետք է պատասխան տան, որպեսզի հետագայում մահեր չունենանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում