Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Դանի Ալվեսը համաձայնության չի հասել «Յուվենտուս»-ի հետ, այս մասին հայտարարել է Դանի Ալվեսի գործակալը:
«Ալվեսը ոչ մի ակումբի հետ ոչ մի պայմանագիր չի ստորագրել: Չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից եք դուք նման տեղեկություն վերցրել:
Ալվեսը «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագիր ունի մինչ հաջորդ մրցաշրջանի ավարտը: Եթե ինչ որ նորություններ լինեն, մենք անպայման ձեզ տեղյակ կպահենք:
Այնուամենայնիվ, «Յուվենտուս»-ը պաշտոնական առաջարկ կատարել է Ալվեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով», – ասել է բրազիլացու գործակալը:







































