App Store-ն ներկայացրել է նոր հավելված՝ ուղղված արտասահմանյան բարերում հանգստի ժամանակ գարեջուր խմելու սիրահարներին: Pivo iPhone հավելվածը 59 լեզուներով թարգմանում է «Մեկ գարեջուր, խնդրում եմ» արտահայտությունը՝ յուրաքանչյուր օրինակն ուղեկցելով տեսանյութով, որը ցուցադրում է, թե ինչպես է պետք արտաբերել այն:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ «Շնորհակալություն» և «Խնդրեմ» արտահայտություններից հետո գարեջուրը ամենահաճախ օգտագործվող բառն է զբոսաշրջիկների կողմից, որը բարմենին ստիպված են լինում բացատրել ժեստերով՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Տեսանյությում, որն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ, պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքով տղամարդ, որը ներկայացնում է «Ad-no pee-vah pah-zha-loosta» գրությամբ ցուցանակ:











































