Պաղեստինի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ տարածաշրջան նախատեսվող այցի նախաշեմին հրաժարվում են հանել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները սկսելու նախապայմանները և նախազգուշացնում են նոր, միակողմանի քայլերի պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ձախողման դեպքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Այս պայմանի անփոփոխությունը հաստատել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը:
«Բնակարաշինության դադարեցումը և բանտարկյալներին ազատ արձակելը կնպաստեին լուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,- ասել է Աբասը:
Նշենք, որ նախօրեին ՖԱԹՀ պաղեստինյան իշխող շարժումը հայտարարել է Աբասի դիրքորոշմանն աջակցելու մասին և դատապարտել է նրա վրա ճնշում գործադրելու փորձերը:
Պաղեստինցի գլխավոր բանակցող Սաիբ Օրեյքաթը նշել է, որ Քերիի առաքելությունը ձախողվել, ինչի մեղավորն Իսրայելն է:








































