«Չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը սեփական խնդիրները կամ ինչ-որ մեկի խնդիրը լուծելու համար է եկել: Դրա համար հստակ պիտի կողմնորոշված պատասխանել հասարակությանը՝ ինչի համար և ինչ խնդիր ես ուզում լուծել: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նա բավականին մեծ դերակատարում է ունեցել: Այնպես չէ, որ մարդը գնում, իր համար ման է գալիս ամբողջ աշխարհով, հետո գալիս ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ: Ես Սամվել Բաբայանին չեմ տեսել, որ իմանամ պաշտոն ուզում է, թե չի ուզում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































