Իրաքում հարկադիր տեղափոխվածների թիվը կարող է կրկնակի ավելանալ առաջիկա ամիսներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողությունների ակտիվացման պատճառով, կանխատեսում են ՄԱԿ-ում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իրաքի դեպքում մենք արդեն ունենք 3,4 մլն մարդ, որոնք տեղափոխվել են ԴԱԻՇ-ի վերելքից ի վեր: Հիմա մենք խոսում ենք այն մասին, որ հաջորդ մի քանի ամիսներին ևս 3 մլն տեղափոխված անձ կլինի»,- լրագրողներին ասել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության հատուկ ներկայացուցչի տեղակալ Լիզ Գրանդեն:
Իրաքցի զինվորականները մեկ շաբաթ առաջ Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողություն են սկսել: Այդ ընթացքում բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Բացի դրանից՝ սպանվել է ԴԱԻՇ-ի քաղաքային բջջի առաջնորդը՝ հայտնի որպես Հաջի Համզա: Էլ-Ֆալուջան գտնվում է Բաղդադից արևմուտք, ԴԱԻՇ-ի գրոհայինների ձեռքում է 2014 թվականից:
Բացի դրանից՝ անցած շաբաթ քրդական ջոկատները խոշոր հարձակում են սկսել ահաբեկիչների դիրքերի վրա Մոսուլից հյուսիս: Գործողությանը ներգրավված է մոտ 5 000 մարդ:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ երկրում տարբեր տեսակի օգնության կարիք ունի մինչև 10 մլն մարդ:











































