EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումը մատնանշում է ինքնաթիռներում կատապուլտ լինող «սև արկղեր» տեղադրելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Airbus ընկերության գլխավոր ինժեներին:
«Եթե մենք կատապուլտ լինող «սև արկղ» ունենանք, այն ավելի հեշտ կլինի գտնել»,- հայտարարել է Airbus-ի ինժեներային ապահովման հարցերով գործադիր փոխնախագահ Չարլզ Չեմփիոնը:
«Մենք աշխատում ենք դրա վրա»,- ավելացրել է նա:
Գործակալությունը նշում է, որ ինքնաթիռների «սև արկղերի» այդպիսի մոդելները կործանման ժամանակ կառանձնանան ինքնաթիռի պոչային մասից և կմնան ջրի մակերևույթի վրա՝ աղետի ազդանշան տալով:
Ինքնաթիռում եղած «սև արկղերը» ազդանշան կփոխանցեն, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել դրանց գտնվելու վայրը: Ազդանշանի փոխանցումը կդադարի ինքնաթիռի կործանումից 30 օր հետո:






































