ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում երաժշտական փառատոնից հետո թմրանյութերով հնարավոր գերդոզավորման հետևանքով մահացել է 2, հոսպիտալացվել մոտ 60 մարդ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Տամպայի մարզադաշտերից մեկում անցկացված Sunset Music Festival-ին հավաքվել է մոտ 50 հազար մարդ: Ավարտին անհայտ թմրադեղից գերդոզավորման նշաններով տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել փառատոնի առնվազն 57 մասնակից: Մահացել են 22-ամյա տղամարդ և 21-ամյա կին ՝ գիտակցության չգալով:
Ոստիկանությունում պաշտոնապես չեն նշում զանգվածային հոսպիտալացման պատճառը՝ հղում անելով, որ դեպքի հետաքննությունը դեռ շարունակվում է: Իրավապահ մարմիններում միայն նշել են, որ ավելի քան 30 ձերբակալություն է իրականացվել, 16 դեպքերում խոսքը եղել է ապօրինի մարիխուանա պահելու մասին:








































