Շեդիայի կառավարությունը որոշել է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանում և Բաքվում դվանագիտական ներկայացուցչություններ բացելը Շվեդիային թույլ կտա ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանում և մնալ ԵՄ քաղաքականության զարգացման առաջատար ուժ «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ:







































