Բրազիլացի պաշտպան Գումը մոտ ժամանակներս կարող է լքել «Ֆլումինենսե»-ն ու տեղափոխվել Իտալիա: Այդ մասին տեղեկացնում է UOL-ն:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Միլան»-ն ու «Ռոմա»-ն: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մորաիշը: Միլանյան ակումբը ՊՍԺ տեղափոխված Տիագո Սիլվային արժանի փոխարինող է փնտրում:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 6 մլն եվրո:




































