Իտալիայում 52 տարեկանում մահացել է «Սոպրանոյի կլանը» կուլտային սերիալի գլխավոր դերակատար, ամերիկացի Ջեյմս Գանդոլֆինին՝ հաղորդում է TMZ պորտալը:
Հաղորդվում է, որ դերասանը մահացաել է Հռոմում՝ սրտի նոպայի հետևանքով, որտեղից նա պատրաստվում էր ուղևորվելՍիցիլիա՝ մասնակցելու փառատոնի:
Գանդոլֆինին ծնվել է 1961թ. սեպտեմբերի 18-ին՝ ամերիկյան Նյու Ջերսիում: Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Սոպրանոյի կլանը» հեռուստասերիալում «կնքահայր» Թոնի Սոպրանոյին մարմնավորած դերով: Այդ աշխատանքի համար նա արժանացել է «Էմմիի» 3 մրցանակի ու «Ոսկե գլոբուսի»:











































