Չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ պատրաստ է ավարտել մարզչական կարիերան, եթե համապատասխան առաջարկ չստանա։
«Մանչեսթեր Սիթի»-ում 3 տարվա աշխատանքից հետո Պելեգրինին այժմ նոր աշխատավայր է փնտրում։ Մանչեսթերյան ակումբում նրան փոխարինել է իսպանացի Պեպ Գվարդիոլան։
«Պատրաստ եմ ավարտել կարիերաս, եթե համապատասխան առաջարկ չստանամ։ Մարզչական գործունեությունը կվերսկսեմ միայն կարիերայի շարունակության լավ տարբերակի առկայության դեպքում։
Կարող եմ դադար տալ մինչև հաջորդ մրցաշրջան, մինչև դեկտեմբեր, 1 տարով կամ ընդմիշտ։ Իհարկե, կկարոտեմ ֆուտբոլը»,- հայտարարել է Պելեգրինին։







































