Թեհրանի համալսարանը մշակել է Իրանում առաջին ազգային համակարգչային օպերացիոն համակարգը: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
Օպերացիոն համակարգը տեղադրվել է համալսարանի համակարգիչներում: Այն նաև կհայտնվի երկրի այլ համալսարանների համակարգիչներում:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի նոյեմբերին հաղորդագրություն էր տարածվել, համաձայն որի՝ Իրանը կթողարկի կատարելագործված և անվտանգ համացանց՝ կիբերհարձակումները կանխարգելելու համար:
Իրանը հայտարարել էր, որ նախաձեռնել է անհրաժեշտ քայլերը Halal Internet ցանցի ստեղծման համար:









































