Լեհաստանի գազի պետական PGNiG ընկերությունը մտադիր չէ երկարացնել «Գազպրոմի» հետ ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է գազային և էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին:
«Մենք կձգտենք այնպիսի իրավիճակի, որի դեպքում երկարաժամկետ պայմանագիրը կդառնա անցյալ: Եթե ռուսական գազի գինը լինի բավականաչափ մրցունակ, մենք չեն բացառում դրա ձեռք բերումը, սակայն հաստատ՝ ոչ երկարաժամկետ համաձայնության շրջանակներում»,- ասել է նա:
1996 թվականին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականին: Ըստ այդմ՝ Լեհաստանը տարեկան ստանում է 10.2 միլիարդ խմ ռուսական գազ: Երկրի հիմնական պահանջարկը կազմում է տարեկան 15 միլիարդ խմ:










































