Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն այսօր հայտարարել է, որ չի բացառում երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցակցնելը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես չեմ ասում, որ ամբողջությամբ բացառում եմ արտահերթ ընտրությունները»,- ասել է Զեմանը:
Նա հավելել է նաև, որ ցանկանում է հնարավորինս շուտ նոր վարչապետ նշանակել:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու համար անհրաժեշտ են ստորին պալատի առնվազն 120 պատգամավորների ձայներ: Դեռևս այս առումով քվեարկության հարցն օրենսդիրները չեն բարձրացրել:







































