Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Քավության նոխազ դառնալու ժամանակը

Ըստ երևույթին առաջիկայում բավական ծանր օրեր են սպասվում ոստիկանության բարձրաստիճան շատ պաշտոնյաների, նախկին և ներկա, ովքեր որևէ դերակատարում են ունեցել մարտի 1-ի իրադարձություններում: Դատելով Մեդիամաքսին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից՝ նա Սերժ Սարգսյանին առաջարկում է մարտի 1-ի գործով բացահայտումներ կատարել անմիջական կատարողների մասով՝ դրանով փակելով թեման:

«Խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները` կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: Այս հանգամանքն, իհարկե, խոցելի է դարձնում իշխանությունների դիրքերը ինչպես հանրության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերում: Ենթադրում եմ՝ դրանով են բացատրվում նախագահի նշված հանձնարարականները: Հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները, ինչում ես խիստ շահագրգռված եմ»: Սա հատված է Քոչարյանի հարցազրույցից:

Ակնհայտ է նրա առաջարկը Սերժ Սարգսյանին` բացահայտել մի քանի կոնկրետ կատարողների, և գուցե նաև նրանց անմիջական հրամանատարների, ու այդպիսով փորձել, հանդարտեցնել կրքերը: Այլ կերպ ասած, մինիմում մի ծրագիր, որով պատասխանատվությունից զերծ կմնա այսպես ասած բարձրագույն իշխանությունը: Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը կընդունի նրա այդ առաջարկը, եթե իհարկե չկարողանա մարտի 1-ի մասին իր հայտնի հայտարարությունները պահել զուտ խոսքի շրջանակում և ստիպված լինի ինչ որ մասով գոնե անցնել գործի: Իսկ դա նշանակում է, որ իրավապահ համակարգից ընտրվելու են կոնկետ թիրախներ, ընդ որում՝ ոչ միայն անմիջական կատարողների, այլև, թերևս, որոշակի բարձրաստիճանների, քանի որ տեսարանը լիարժեք կստացվի միայն այդ դեպքում:

Ո՞վ է հայտնվելու քավության նոխազի դերում, ոստիկանության բարձրաստիճան ո՞ր մի պաշտոնյան: Ո՞ւմ է ավելի «թանկ» գնահատելու իշխանությունը: Իսկ գուցե նրան, ով ինքն իրեն ամենից «էժանը» կգնահատի:

Բոլոր դեպքերում, իրավապահ համակարգը կարծես թե հայտնվել է այսպես ասած «ռուսական ռուլետկայի» կարգավիճակում և սպասում է, թե ումով է «կրակելու» իշխանությունը, ով է հայտնվելու այդ «միակ փամփուշտի» դերում: Ըստ երևույթին, քավության ապագա նոխազին կտրվեն որոշակի անվտանգության և բարեկեցության երաշխիքներ։ Կարող են և չտրվել: Միևնույն է, ի՞նչ կարող է անել այդ նոխազը: Չէ՞ որ հենց ինքն է իր գործի բերումով տեսել, թե ինչի է ընդունակ Հայաստանի իշխող վարչակարգը, երբ խոսքն իշխանության պահպանման մասին է: Ընդ որում, դա լավ դաս կլինի մյուս իրավապահների համար, ովքեր համոզված են, թե կատարելով իշխանության հրամանները, իշխանությունից միայն երախտիքի խոսքեր են լսելու: Ամենևի՛ն: Գալիս է քավության նոխազ դառնալու ժամանակը, երբ դասեր քաղելու ժամանակը ճիշտ չես օգտագործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում