Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարքը հայտարարել է հաջորդ ֆիլմերում սուպերգործակալ Ջեյմս (կամ Ջեյն) Բոնդին մարմնավորելու իր պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
29-ամյա դերասանուհին իր մտադրությունների մասին պատմել է ի պատասխան շշուկների, որ նոր 007 գործակալին կարող է մարմնավորել դերասանուհի Ջիլիան Անդերսոնը:
Քլարքը նաև հայտնել է, որ կցանկանար Լեոնարդո Դի Կապրիոյին տեսնել որպես նոր Բոնդի համար «ընկերոջ» առաջին դերակատար:










































