Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռիվալդոյի կարծիքով` Բրազիլիան պատրաստ չէ ընդունել աշխարհի 2014 թվականի առաջնությունը:
«Ուրախ եմ, որ Բրազիլիայի բնակչությունը միասնական է: Հնարավոր է, այսպես ինչ-որ բան փոխվի: Մրցաշարը կազմակերպելու նպատակով մեծ գումարներ են ծախսվում, մինչդեռ դպրոցներն ու հիվանդանոցներն ընդհանրապես չեն ֆինանսավորվում:
Երկրում տեղի են ունենում զանգվածային անկարգություններ: Մենք չենք կարող ընդունել աշխարհի առաջնությունն այժմ: Այն մեզ հարկավոր չէ: Մենք առողջ լինելու և լավ կրթություն ստանալու կարիք ունենք»,- գրել է Ռիվալդոն Twitter-ի իր էջում:








































