Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ՝ Երևանի ոստիկանապետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Այս տեղեկությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ երեկ Կարեն Մովսիսյանն, անդրադառնալով ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի և լրագրող Գոհար Վեզիրյանի մասնակցությամբ միջադեպին, Facebook-ի իր էջում մի գրառում էր կատարել, որում լրագրությունը նույնացրել էր պոռնկության հետ: Տեղեկացնենք, որ այդ գրառումը հեռացված է ոստիկանի էջից:










































