«Երբ Գարեգին Նժդեհի արձանի մրցույթն անցկացվել է, այդ ժամանակ ես եղել եմ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Նժդեի արձանի համար ներկայացված էր 10-11 աշխատանք, և այնտեղ 5 աշխատանք ընտրվեց, որից հետո նորից գաղտնի մրցույթով և քվեարկությամբ ընտրվեց այս աշխատանքը, որը որ տեսնում եք, Գագիկ Ստեփանյանի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Հիմա ասում են՝ Պյոտր առաջինին է նման, երևի թե դա նրանից է, որ քանդակագործը Պիտերում է սովորել»,- ասաց քաղաքաշինության նախարարը:








































