Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է հաղթանակն «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արքայական ակումբ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարում առավելության է հասել 5:3 հաշվով:
Ռամոսը, ով բացել էր հանդիպման հաշիվն ու իրացրել հետխաղյա 11մ հարվածը, ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Այս հաղթանակն անսահման աշխատանքի պտուղն է: Գիտեինք, որ պատմություն կերտելու բացառիկ հնարավորություն ունենք: Կարևոր տիտղոս նվաճեցինք ակումբին անհամապատասխան դասավորվող մրցաշրջանում»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































