Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Լիվերպուլ» հավանական տեղափոխության մասին:
«Հիանալի հարաբերություններ ունեմ Մխիթարյանի հետ: Այլ կերպ չի կարող լինել, քանի Հենրիխը հիանալի անձնավորություն և ֆուտբոլիստ է: Լսել եմ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլ»-ը: Հենրիխը կարող է հաջողության հասնել եվրոպական ցանկացած ուժեղ ակումբում:
Ֆուտբոլային ինտելեկտը, տեխնիկան, արագությունը նրան հնարավորություն են տալիս խաղալ տարբեր դիրքերում:
Եթե «Լիվերպուլ»-ը պայքարի ամենաբարձր հորիզոնականների համար, իսկ Մխիթարյանի խաղն անընդհատ աչքի զարնի, ապա կարծում եմ, որ նա կարող է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ»,- Բերեզովսկիի խոսքերը մեջբերում է Sport-express-ը:






































