Լոնդոնի տղամարդկանց նորաձևության (London Collections: Men) շաբաթվա ամենասպասված ցուցադրություններն էին Alexander McQueen ու Rag & Bone ապրանքանիշների «Գարուն-ամառ-2014» հավաքածուները: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Սառա Բերթոնը, որը 2011թ. ստացել էր British Fashion Award՝ որպես «Տարվա լավագույն դիզայներ», Alexander McQueen նորաձևության տան համար ստեղծել է բավական «սադրիչ» հավաքածու՝ դրանում միավորելով ռոմանտիկ կանացի մոտիվները ժամանակակից ձևվածքով:
Քննադատները այն անվանել են փորձ և արտահայտել իրենց գոհունակությունը: Հետաքրքիր է, որ հավաքածուն պատրաստված է եղել 4 հիմնական գույնից՝ յուրաքանչյուրում 50 երանգ:










































