Google ընկերությունն այսօրվանից գործարկել է սեփական երաժշտական ծառայությունը: Մայիսի 11-ի դրությամբ այն հասանելի է միայն ԱՄՆ ինտենետ հասարակության համար: Թե երբ այն հասանելի կլինի Եվրոպայում, ընկերությունում չեն հայտնել: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է բեռնել ավելի քան 20 հազար երաժշտական ստեղծագործություն, որը հասանելի կլինի մյուս համակարգիչներից և բջջային սարքերից: Android օպերացիոն համակարգը թողարկել է հատուկ հավելված այս ծառայությունից օգտվելու համար: Ներբեռնել այդ երաժշտությունը հնարավոր չէ, այն կարելի է լսել միայն կայքում: Սա արված է հեղինակային իրավունքները չխախտելու համար:
Google-ում նախատեսում են, որ այս ծառայությունը պետք է մրցակից դառնա Amazoni-ի Amazon Cloud Drive նմանատիպ հավելվածին: Արդեն հայտնի է, որ Apple-ը նույնպես ձգտում է ունենալ սեփական երաժշտական ծառայությունը: