Չորեքշաբթի Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի «Երևան-Պերմ» հայ-ռուսական բիզնես-ֆորում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, միջոցառման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության հարցեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, հյուրանոցային ծառայությունների, քիմիական արդյունաբերության, աուդիտի և այլն:
Բիզնես-ֆորումի շրջանակներում կանցկացվեն Երևանում և Պերմում բիզնեսով զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորությունների, առանձին ապրանքանիշների շնորհանդեսներ, կկազմակերպվեն կլոր սեղաններ և առանձին հանդիպումներ:









































