Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է Ուկրաինայի նախագահ դառնալու պատրաստակամության մասին։
«Եթե Ձեզ պետք է, որ ես նախագահ լինեմ՝ լավ, ես նախագահ կլինեմ»,- հայտարարել է նա մամլո ասուլիսի ժամանակ։ Ընդ որում, Սավչենկոն նշել է, որ իր ընտրվելը քիչ հավանական է, քանի որ ինքը չի հավատում, որ մարդիկ սովորել են քվեարկել ոչ հնդկաձավարի համար։
Մայիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Սավչենկոյին ներում շնորհելու մասին հրամանագիր։










































