Չինացի ինժեներները ստեղծել են ապագայի հասարակական տրանսպորտ, որը կընթանա ավտոճանապարհի վրայով և փաստացի չի աղտոտի շրջակա միջավայրը՝ հայտնում է novate.ru-ն: Պեկինի միջազգային ցուցահանդեսին չինական Transit Explore Bus ընկերության ներկայացրած նոր գնացք-ավտոբուսը ոչ միայն «կանաչ» է և հարմար, այլև բավական տնտեսող:
Կոնցեպտն ստացել է Elevated Transit անվանումը, այն կընթանա ավտոճանապարհի վրայով հատուկ ռելսերով: Գնացք-ավտոբուսի տակով կկարողանան անցնել 2 մետրից ոչ բարձր մեքենաները:
Նոր մեքենան կշարժվի 60 կմ/ժ արագությամբ, կկարողանա տեղավորել մինչև 1.400 մարդու: Հեղինակները նշում են, որ նորույթը բավական էկոլոգիական է և հնարավորություն կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի վրա:








































