Տոկիոյի օդանավակայանում Korean Air ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռում այսօր տեղի է ունեցել ձախ շարժիչի բռնկում՝ հայտնում է NHK հեռուստաալիքը։
Հրդեհը նկատվել է, երբ ինքնաթիռն արդեն թռիչքուղու վրա էր։ Բոլոր 319 ուղևորներն ու անձնակազմի անդամները արտակարգ կերպով տարհանվել են։ 7 անձինք ստացել են թեթև վնասվածքներ։ Ինքնաթիռը պետք է թռչեր Տոկիոյից Սեուլ։
Տեղի ունեցածից հետո Տոկիոյի Հանեդա օդանավակայանում չեղարկվել է առնվազն 292 չվերթ։










































