Արգենտինայի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրի դատական համակարգի ժողովրդավարացմանն ուղղված կառավարության առաջարկած բարեփոխման որոշ դրույթներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատավորների դժգոհությունն է հարուցել Մագիստրատուրայի խորհրդի անդամների թվաքանակն ավելացնելու առաջարկը: Առաջարկվել է Արգենտինայի արդարադատության հիմնական վերահսկիչ մարմնի անդամների թվաքանակը 13-ից դարձնել 19, որոնց մեծ մասը համընդհանուր ընտրություններում կընտրվեն քաղաքացիների կողմից:
Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, նման կարգը կարող է սպառնալիքի տակ դնել ազգային դատավարությունների անկախությունը:
Համաձայն կառավարության ծրագրերի՝ դատավորների առաջին ընտրությունները պետք է անցկացվեին արդեն այս տարվա օգոստոսին:










































