Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուհամեր Գյուլերը վստահեցրել է, որ ոստիկանությունը չի խանգարի «կանգնած մարդկանց ակցիային», եթե այն չխանգարի հասարակական կարգը: Այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Քանի դեռ այդ հանրահավաքը չի խանգարի հասարակական կարգը և չի ազդի սովորական կյանքի վրա, չի խանգարի տրանսպորտի երթևեկությանը, մենք չենք խառնվի: Եթե այդ ակցիան ագրեսիվ հանրահավաքի չվերածվի, չխանգարի այլ մարդկանց ազատությանը, ապա յուրաքանչյուրն էլ ունի նման հանրահավաքի իրավունք»,- ասել է նա:
Ավելի վաղ Թաքսիմ հրապարակում Էրդեմ Գյունդուզը սկսել էր «կանգնած բողոքի» լուռ ակցիան: Հետո նրան էին միացել ևս 300 հոգի:









































