Մոսկվայից Կահիրե թռչող՝ Egypt Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ստպված վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի կապիտանի առողջական վիճակի վատթարացումն է եղել: Առաջին օդաչուն թռիչքից հետո իրեն վատ է զգացել:
Ինքնաթիռի սրահում է գտնվել նաև կապիտանի փոխանորդը, ով, որպես ուղևոր, Կահիրե էր վերադառնում չվերթից հետո: Նա իր վրա է վերցրել ինքնաթիռի կառավարումը: Վախենալով հիվանդ գործընկերոջ կյանքի համար՝ նա ինքնաթիռը իջեցրել է Ստամբուլի օդանավակայանում:









































