«Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչի գործակալը` Կլաուդիա Պաստորելոն մեկնաբանել է շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք` տեղեկությունների համաձայն` սլովենացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Անժի»-ն:
«Չեմ կարծում, թե Հանդանովիչն «Անժի» կտեղափոխվի: Այժմ Սամիրը մտածում է միայն մեկ բանի մասին: Նա ցանկանում է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին և հիանալի խաղ ցուցադրել «Ինտեր»-ի կազմում»,- նշել է Պաստորելոն:








































