Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության «Ոսկե խաղակոշիկ»-ը: 5 հանդիպումներում հարձակվողը 4 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել:
«Արծաթե խաղակոշիկ»-ը նվաճել է իսպանացի Տիագո Ալկանտարան, ով հեթ-տրիկ հեղինակեց մրցաշարի եզրափակիչում:
Երրորդ տեղը ևս զբաղեցրել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը` Իսկոն: Երիտասարդ ֆուտբոլիստը երեք գոլ է խփել մրցաշարում:








































