Անհայտ անձը Դելիում բռնաբարել է 5-ամյա աղջնակին և նրան նետել մետրոյին հարակից աղբանոցը: Այս մասին հաղորդում է The Times of India թերթը:
Հանցագործի անձի և գտնվելու մասին տեղեկության համար Դելիի ոստիկանությունը խոստացել է 50 հազար ռուփի (մոտ 850 դոլար) դրամական պարգև: Աղջկան առևանգել են փոքրիկ, ոչ հարազատ եղբոր աչքի առջևից, որին անվճար ճաշ են խոստացել: Աղջկա ծնողները ոստիկանություն են դիմել: Օրվա վերջում պատահական անցորդները երեխային նկատել են աղբանոցում՝ բռնաբարության հետքերով:
Բժիշկների հաղորդմամբ՝ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի անգամ վիրահատության պետք է ենթարկվի՝ դեմքը և սեռական օրգանները վերականգնելու համար: Աղջկա մարմնին նաև «կծածների» հետքեր կան: Ոստիկանությունը տարածել է հանցագործի ֆոտոռոբոտը: Նրան փնտրում են ավելի քան 100 ոստիկաններ:










































