Համացանցում հայտնվել է Ռոբերտ դե Նիրոյի ու Տրավոլտայի մասնակցությամբ Killing Season անվանումով ֆիլմի թրեյլերը:
Սա առաջին ֆիլմն է, որտեղ դերասանները հանդես են գալիս միասին։ Դե Նիրոն կմարմնավորի ամերիկացի վետերանի, որը թաքնվել է լեռներում ու փորձում է մոռանալ Բոսնիայի պատերազմին իր մասնակցության մասին, իսկ Տրավոլտան՝ սերբ զինվորի, որը մտադիր է վրեժ լուծել Դեն Նիրոյի կերպարից:
Ֆիլմի բեմադրմամբ զբաղվել է Մարկ Սթիվեն Ջոնսոնը: Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է 2013 թ. հուլիսի 12-ին:











































