Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցիչ Ղարիբ Հեսոն հայտարարել է, որ Ռաքքա քաղաքը ահաբեկիչներից ազատագրելուց հետո ընդգրկվելու է Սիրիայի հյուսիսում «ֆեդերատիվ համակարգի» մեջ:
«Քանի որ Ռաքքայի գրոհն իրականացվում է Սիրիայի Դեմոկրատական ուժերի կողմից, տրամաբանական է, որ նրա գրավումից հետո այն ավտոմատ ընդգրկվի Սիրիայի հյուսիսում մեր ստեղծած դեմոկրատական ֆեդերատիվ դաշնության մեջ:
Բաշար Ասադի վարչակարգը չի կարող որևէ կերպ հակազդել նրան: Սիրիական բանակը չի մասնակցում Ռաքքայի գրոհին, նա գտնվում է նրանից բավական հարավ»,- ասել է նա: