Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորետնինո Պերեսը անում է հնարավոր ամեն բան թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին ակումբում պահելու համար:
Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ պորտուգալացին կարող է ռեկորդային պայմանագիր կնքել «Արքայական ակումբ»-ի հետ: «Բլանկոսներ»-ը 155 մլն եվրո արժողությամբ պայմանագիր են առաջարկում Ռոնալդուին:
75 մլն եվրոն ֆուտբոլիստը կստանա որպես աշխատավարձ (տարեկան 15 մլն եվրո), իսկ 80 մլն՝ գովազդային արշավներից:
Հիշեցնենք, որ հարձակվողը Twitter-ի իր էջում գրել էր, որ դեռևս չի երկարաձգել ակումբի հետ կնքած իր պայմանագրի ժամկետը:









































