ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Քեյթ Ալեքսանդերն այսօր զեկույցով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հանձնաժողովի բաց լսումներին: Նա կպարզաբանի, թե ինչպես են տվյալների հավաքման գաղտնազերծված ծրագրերը կիրառվել ահաբեկչության դեմ պայքարում:
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումները վրդովեցրել են ամերիկյան հասարակությանը և սկանդալի առիթ դարձել: Մի շարք կոնգրեսականներ և իրավապաշտպաններ իշխանություններին մեղադրել են քաղաքացիների մասնավոր կյանքի իրավունքը խախտելու մեջ: Սպիտակ տունն ու ազգային հետախուզության տնօրենը դատապարտել էին լրագրողների գործողությունները՝ նշելով, որ արտահոսքերը սպառնում են ազգային անվտանգությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անցած շաբաթ Սենատում ունեցած ելույթի ժամանակ Ալեքսանդերը հայտարարել էր, որ գաղտնի ծրագրերը թույլ են տվել կանխել մի քանի տասնյակ ահաբեկչական հարձակումներ:








































