Հունիսի 17-ին Արտերկրի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ֆրանսիայում «Արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին», որին մասնակից սփյուռքի նախարարները քննարկել են իրենց երկրների քաղաքական, տնտեսական կյանքում սփյուռքի ներգրավվածության աստիճանը, հայրենիքում վերջիններիս ընտրելու իրավունքին, ու համապատասխան օրենսդրության բարելավմանը: Համաժողովի շրջանակներում նախարարը քննարկումներ է ունեցել Ֆրանսիայի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի, Հունաստանի Արտաքին գործերի փոխնախարար Կոնստատինոս Տսիարասի, Խորվատիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար` Անդրեա Մետելկո-Զգոմբիչի, ինչպես նաև Վիետնամի, Մեքսիկայի արտերկրում հաստատված հայրենակիցների հարցերով պատասխանատուների հետ:
Այնուհետ նախարարը մասնակցել է «Cartooning for Peacekeeping» կազմակերպության կողմից կազմակերպված «Visions de l’entanger» անիմացիոն ցուցահանդեսին:
Համաժողովից հետո նախարարը մեկնել է Մարսել` մասնակցելու ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված երեկույթին, որի պատվավոր հյուրերն են Օմար Շերիֆն ու Ժակի Ներսիսյանը: Այդ երեկո բացվելու է նաև սիրիահայերի բնակարաշինությանը նվիրված Հայաստանի նկարիչների ցուցահանդես-վաճառքը: Նախարարի հետ համաժողովին մասնակցեց և Մարսել ուղեկցեց Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:










































